
Բաթումիում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտարարել են Աճարայի կառավարության ղեկավարը և Առողջապահության նախարարը:
Նրանց խոսքով, հիվանդը Վրաստան է ժամանել ռիսկային երկրներից մեկից, ինչից հետո կարանտինում է եղել, չնայած հիվանդության նախանշաններ չի ունեցել: Երբ նախանշանները հայտնվել են՝ տեղափոխվել է Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոց: Շփում չի ունեցել նույնիսկ ընտանիքի անդամների հետ: Հիվանդի առողջական վիճակը կայուն է:
Հիշեցնենք, նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ մեկ տղամարդ, երկու կին: Ընդհանուր վարակվածները 33-ն են, կարանտինային գոտում 637 մարդ է մնում, հատուկ ուշադրության տակ՝ 54: