
Բաթումիում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Նրանցից 4-ը կապված են երեկ հաստատված վարակակրի հետ, իսկ 2-ը բեռնատարների վարորդներ են:
Ըստ տեղեկության՝ վարորդները Թուրքիայի քաղաքացիներ են, և ցանկանում են բուժումը շարունակել Թուրքիայի Հանրապետությունում:
Այս պահի դրությամբ՝ Բաթումիի կովիդկենտրոնում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդ:
Հավելենք՝ օգոստոսի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1197 է: