Բաթումիում հորդառատ անձրևների հետևանքով փողոցներ են հեղեղվել

Բաթումիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով  հեղեղվել են փողոցները, ինչպես նաև մի քանի բնակելի տների նկուղները։ Այս տեղեկությունը տարածել է Բաթումիի քաղաքապետարանը։

Տրանսպորտի երթևեկությունը նույնպես խաթարվել է։

«Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին դեպքի վայրում է։ Աշխատանքներ են տարվում արտակարգ ռեժիմով, ինտենսիվ մաքրվում են դեպի ծով տանող ջրանցքները։ Այս փուլում իրավիճակը կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։