
Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակման է ենթարկվել «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, հայտնել է լրագրող Գելա Մթիվլիշվիլին։
Լրագրողի փոխանցմամբ` նախկին վարչապետին տեղափոխել են կլինիկա։
Մթիվլիշվիլիի խոսքով՝ հարձակվողները Աջարիայի ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավորներ են եղել։
Հյուրանոցում այս պահին քննչական գործողություններ են ընթանում։
Ըստ առկա տեղեկությունների` Գիորգի Գախարիան քթի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել։ Բաթումիի կլինիկայում այդ մասին լրագրողներին ասել է բժիշկ Թակո Շանթաձեն։