Վրաստանի ծովափնյա շրջաններում հանգստի սեզոնը պաշտոնապես բացվել է` հունիսի 15-ից:
Բաթումի բուլվարի ղեկավարությունը հանգստացողներին հիշեցնում է սահմանված կարգն ու տուգանքները` խախտման համար:
Բաթումի բուլվարի ողջ տարածքում արգելվում է`
- Աղբ թափել. մինչև 2 կիլոգրամ կենցաղային աղբ թափելու դեպքում 80 լարիի ($ 25) տուգանք է սահմանված:
- Մոտոցիկլետերով երթևեկել հեծանվուղով: Օրինախախտներին սպառնում է 20 լարի տուգանք (6 դոլար), կրկնվելու դեպքում ` 50 լարի:
- Հետիոտների տեղաշարժը հեծանվային ուղով:
- Շան զբոսանքն` առանց դնչկալի: Նախազգուշացումից բացի` շան տերը որոշ դեպքերում ստիպված կլինի 20 լարի տուգանք վճարել:
- Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժը` հետիոտնային ուղով: (էլեկտրական սկուտերներին չի վերաբերում): Էլեկտրական մեքենաները, մոպեդները և այլ էլեկտրական տրանսպորտային միջոցները կարող են տեղաշարժվել Նոր բուլվարի ուղղությամբ` Դելֆինարիումից կողմից:
Բաթումի բուլվարը աշխարհի ամենաերկար ծովափնյա զբոսայգիներից մեկն է. համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը: Բուլվարը հիմնադրվել է 1881 թվականին:
Այն պայմանականորեն բաժանված է «նորի» և «հնի», ունի 8 կիլոմետր երկարություն: