
Սև ծովի Բաթումիի ափին երեք երիտասարդ է դանակահարվել: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորները Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը վիրահատվել է: Նրա վիճակը կայուն է:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառել: Հետաքննության համաձայն՝ գործով անցնող մեկ անձ է հայտնաբերվել: