Բաթումիի քաղաքային դատարանը քննել է Բաթումիի նավահանգստի մոտ Ռուսաստանի Սոչի քաղաքից նավարկած ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 23 անձանցից 15-ի գործերը։ Դատավարության մյուս մասը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 3-ին։
Ձերբակալվածներից 15-ը ստորագրության հիման վրա ազատ են արձակվել նիստերի դահլիճից։
Նրանք պնդել են, որ ակցիայի ընթացքում ցուցարարների նկատմամբ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառել։ Նրանցից ոմանք լրագրողներին պատմել են, որ իրավապահները վնասել են իրենց ոտքերն ու որովայնը։
Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել համար։
Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը: