
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան համալսարանում ուսանողները, դասախոսներն ու ուսուցիչները բողոքի երթով միացել են Աջարիայի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ըստ հավաքվածների` հիմնական պահանջը հանրահավաքի ժամանակ ձերբակալված քաղաքացիների ազատ արձակումն է, նաև պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի ակցիան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել ցանկալի արդյունքի։
Հատկանշական է, որ Վրաստանի տարբեր քաղաքներում և Թբիլիսիում բողոքի ցույցերը մեկնարկեցին Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան համալսարանում: