
Այսօր՝ հունիսի 28-ին, Բաթումիի Մախինջաուրի բնակավայրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել:
Առկա տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է բեռնատարի վարորդը: Վերջինիս շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց:
Տեղեկության համաձայն, երթևեկությունը չի սահմանափակվել: Դեպքի վայրում աշխատում են պարեկային ոստիկանությունը։