
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի (UAG) հաղորդմամբ՝ ձյան առատ տեղումների պատճառով արդեն երրորդ օրն է, ինչ Բաթումիի օդանավակայանի չվերթերն ընդունում է Քութաիսիի օդանավակայանը:
«Ալեքսանդր Քարթվելիի անվան Բաթումիի միջազգային օդանավակայանի փոխարեն, երրորդ օրն է, ինչ թռիչքներ է ընդունում Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանը»,- հայտնել է Օդանավակայանների ասոցիացիան։
Պետական ընկերության հաղորդմամբ, այսօր՝ փետրվարի 24-ի երեկոյան, իսրայելական EL Al ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Բաթումիի փոխարեն թռչելու է Քութաիսիի միջազգային օդանավակայան, իսկ Քութաիսիից թռչելու է Թել Ավիվ։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում. պատճառը վատ եղանակն է և առատ ձյունը։