
Բաթումիի միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին, նախատեսված բոլոր չվերթերը հետաձգվել են։ Ըստ հաղորդագրության՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են։
Բաթումիի օդանավակայանից հայտնել են, որ թռիչքներ էին ծրագրվում դեպի Սոչի, Թել Ավիվ և Ստամբուլ, սակայն այսօրվա թռիչքները չեն իրականացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի (UAG) հաղորդմամբ՝ ձյան առատ տեղումների պատճառով արդեն երրորդ օրն է, ինչ Բաթումիի օդանավակայանի չվերթերն ընդունում է Քութաիսիի օդանավակայանը:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում. պատճառը վատ եղանակն է և առատ ձյունը։