
Վրաստանում օգոստոսին երեք օրով բոլոր գնացքները կդադարեցնեն աշխատանքը դեպի երկրի արևմտյան հատված։
Օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին քաղաքացիները Թբիլիսիից չեն կարողանա մեկնել արևմտյան Վրաստան՝ Բաթումիի, Քութայիսիի, Զուգդիդիի և Փոթիի ուղղությամբ։ Ըստ այդմ, գնացքը կդադարեցնի աշխատանքը արևմտյան շրջաններից Թբիլիսիի ուղղությամբ։
Հետևաբար, այս օրերին Թբիլիսիից հնարավոր կլինի գնացքով ճանապարհորդել միայն Խաշուրի և Բորջոմի։
Վրացական երկաթուղին բացատրել է գնացքների չեղարկման պատճառը՝ կիրականացվեն տեխնիկական աշխատանքներ նոր ուղղություններ ավելացնելու համար։
Օգոստոսի 12-ից գնացքների երթևեկությունը կվերսկսվի սովորական ռեժիմով։