Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքը վերսկսվել է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:
Տեղեկության համաձայն՝ արդեն ավարտվել է 3 թունելների և 14 կամուրջների կառուցումը, մնացած 2 թունելների վրա աշխատանքներն ընթանում են: Մնացած կամուրջների շինարարական աշխատանքները նույնպես շարունակվում են:
Բաթումիի օղակաձև ճանապարհի ծրագրի շրջանակներում կառուցվում է 2 երթևեկության գոտի ունեցող 14 կմ ասֆալտբետոնե ճանապարհ:
Նոր շրջանցիկ ճանապարհը կանցնի Մախինջաուրիով, Գանթիադով, Կապրեշումով, Սալիբաուրիով, Փերիայով, Մախվիլաուրիով և Խելվաչաուրիով։
Ներկայում գործող ճանապարհն անցնում է զբոսաշրջային և բնակելի տարածքով, ինչը բարդացնում է միջազգային տարանցիկ տրանսպորտի շարժը։
Ծրագիրը ֆինանսավորում են Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը (AIIB)։