
Բաթումիում գիշերը սկսված առատ տեղումները մի քանի փողոցների հեղեղման պատճառ են դարձել։
«Բաթումի ջուր» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ այս պահին քաղաքում ջրահեռացման աշխատանքներ են ընթանում, համապատասխան խմբերը մոբիլիզացվեն են գիշերը։
Ընկերությունը փոխանցում է, որ փողոցների հեղեղման դեպքեր են գրանցվել քաղաքի 10 հասցեներում։