
Բաթումիի քաղաքային դատարանը քննում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի վարչական գործը։ Մզիա Ամաղլոբելին նիստին մասնակցում է հեռակա կարգով։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Մզիա Ամաղլոբելիին մեղադրում է հունվարի 11-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին վիրավորելու համար և վարույթ է հարուցել 173 հոդվածով։
Փաստաբանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության մասին հաղորդումը կեղծված է, քանի որ նա ձերբակալվել է ոչ թե ոստիկանին վիրավորելու, այլ շենքի վրա պաստառ կպցնելու համար, և դա հաստատվում է տեսագրությամբ:
Ըստ փաստաբանների` 150-րդ հոդվածը չի նախատեսում ազատազրկում, ինչի պատճառով արձանագրության մեջ ներառվել է 173-րդ հոդվածը, որը հիմք է ստեղծել Մզիային կալանավորելու համար։
Ամաղլոբելիի վարչական գործի լսմանը մասնակցում է Լիտվայի դեսպան Դարիուս Վիտկաուսկասը։
Նիստին ներկա են նաև Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ներկայացուցիչները։