Բաթումիի դատարանում կքննվի Մզիա Ամաղլոբելիի դատական գործը

Վաղը՝ մարտի 4-ին, դատավոր Վիկտոր Մետրեվելին կորոշի` «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին կմնա՞ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի։ Մինչդատական ​​նիստը կսկսվի ժամը 14:00-ին Բաթումիի քաղաքային դատարանում:

Մինչդատական ​​նիստում դատավորը պետք է որոշի կողմերի ներկայացրած ապացույցների ընդունելիությունը։

Դատավորը կքննարկի նաև Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ խափանման միջոցը կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու միջնորդությունը։

Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով։

Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ 

Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին 38 օր հացադուլ էր հայտարարել։