Բաթումիի դատարանը 23 անձի տուգանել է 115 հազար լարիի չափով

Մարտի 11-12-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավորներ Ալեքսանդրե Գոգուաձեն, Ջումբեր Բեժանիձեն և Մարիանա Ֆոմաեւան բողոքի ակցիայի 23 մասնակցի տուգանել են 5000-ական լարիի չափով՝ հետիոտնային անցումի (զեբրա) վրա տեղաշարժվելու համար։

Խոսքը հունվարի 31-ին Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի մասին է. այդ օրը ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին ասել են, որ նրանց «թիվը բավարար չէ», և պետք է ազատեն փողոցը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ի նշան բողոքի սկսել են քայլել զեբրա անցումներով, ինչը, ըստ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի(GYLA), լիովին խոսքի ազատության շրջանակներում է։

Ներքին գործերի նախարարությունը պնդել է, որ հունվարի 31-ի գիշերը Գամսախուրդիա-Աբաշիձե փողոցների խաչմերուկում, որտեղ ընթանում էր բողոքի ակցիան, խափանվել է երթևեկությունը։

Բողոքի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել Վարչական օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «դատարանի մուտքն արգելափակելու, դատավորի նստավայրում կամ Վրաստանի ընդհանուր դատարանում հավաք կամ ցույց անցկացնելու համար տուգանք 5000 լարիի չափով կամ վարչական ազատազրկում մինչև 60 օր ժամկետով։