Բաթումիի բուլվարում վնասվածք ստացած 10-ամյա երեխան կլինիկայում մահացել է։ Եվս մեկ երեխա է վնասվածք ստացել. նա Բաթումիի Մոր և մանկան բժշկական կենտրոնում է։
Ըստ տեղեկությունների՝ ուժեղ քամին քշել տարել է Բաթումիի բուլվարում տեղադրված բատուտը, որի վրա երեխաներ են եղել։ Տուժած անչափահասներին շտապօգնության բրիգադով տեղափոխել են կլինիկա։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է «Քրեական օրենսգրքի» 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։