Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է Բաթումիի բուլվարում տեղադրված բատուտի պատասխանատու անձին:
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը պատասխանատվություն է կրում բուլվարում գտնվող բատուտի անվտանգության և շահագործման կանոնների համար, բայց չի կատարել իր պարտավորությունները»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք. երեկ` մարտի 12-ին, Բաթումիի բուլվարում վիրավորված 9-ամյա երեխան մահացել է. ծանր է նաև նրա 3-ամյա եղբոր վիճակը։ Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Եղբայրները վնասվածներ են ստացել, մեկը` մահացու, երեկ երեկոյան, երբ բատուտի վրա խաղալու պահին ուժգին քամին քշել տարել է բատուտը:
ՆԳՆ-ում հետաքննությունը հարուցվել է 240 հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։