Մարտի 7-ին ռուսական դրոշով ռազմածովային ASSIA նավ է հայտնվել Բաթումիի նավամատույցների մոտ, փոխանցում է radiotavisupleba լրատվականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Նավերի շարժի մոնիտորինգի կայքում՝ VesselFinder-ում, հայտնվել է, որ ռուսական դրոշով լցանավը ASSIA մուտք է գործել Բաթումիի նավահանգիստ մարտի 7-ին՝ ժամը 10:58-ին: Նույն նավը Փոթիի նավահանգստում է եղել այս տարվա հունվարի 30-ին և 31-ին։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից հայտնել են, որ Ռուսաստանի դրոշով նավարկվող ASSIA նավն իսկապես գտնվել է Բաթումիի նավահանգստում և այն պատկանում է նորվեգական ընկերության։
Ըստ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության՝ Ռուսաստանի դրոշով ASSIA նավի (IMO 9624304) գրանցված սեփականատերը նորվեգական PB Norge AS ընկերությունն է: Նավը, նավի գրանցված սեփականատեր ընկերությունը և նաև առևտրային շահագործող ընկերությունը չեն որոնվում պատժամիջոցների ենթարկված անձանց կամ ընկերությունների ցանկում։
«ԵՄ 833/2014 հրահանգի համաձայն՝ պատժամիջոցները չեն տարածվում Ռուսաստանի դրոշով նավարկվող նավերի վրա, եթե որոշակի պայմաններ պահպանվեն։ Տվյալ դեպքում պատժամիջոցները չեն տարածվում նավթամթերքով բեռնված նավի վրա, եթե բեռը ձեռք է բերվել՝ հաշվի առնելով գների կարգավորման մեխանիզմը, որը վերահսկվում է Եկամուտների ծառայության մաքսային վարչության կողմից», — հայտնել են ծովային տրանսպորտի գործակալությունից:
ASSIA նավը կառուցվել է 2012 թվականին և տեղափոխում է քիմիական նյութեր և նավթամթերք։
Հիշեցնենք. 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան: Երկու օրերին էլ Բաթումիում բողոքի ակցիա է ընթացել նավի ժամանման դեմ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել համար։ Ավելին՝ այստեղ: