
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ճանապարհի 125-րդ կմ հատվածում ժամանակավորապես արգելված է երթևեկությունը։
«Բաթումի (Անգիսա)-Ախալցիխա հանրապետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ-ում շինարարական աշխատանքների շրջանակներում առկա է ճանապարհի երթևեկելի հատվածը վնասելու վտանգ: Այդ իսկ պատճառով նշված հատվածում մինչև համապատասխան միջոցառումների ձեռնարկումն արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», — ասված է հաղորդագրության մեջ։