«Բաթումելեբի»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Բաթումելեբի» լրատվամիջոցի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին. նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասը, որը ներկայացվել է Ամաղլոբելիին, նախատեսում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։

Ամաղլոբելին առաջին անգամ ձերբակալվել էր վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում» և ներկայացնում էր Ամաղլոբելիի բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման:

Ավելի ուշ Ամաղլոբելին գրավի դիմաց ազատ էր արձակվել, բայց շուտով կրկին ձերբակալվել է՝ այս անգամ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով։

«Բաթումելեբի»-ի հաղորդագրության համաձայն՝ պաշտպանական կողմը սպասում է գործի նյութերին և ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։

Հունվարի 12-ին անկախ լրատվամիջոցների, ԶԼՄ-ների իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարություն են տարածել Ամաղլոբելիի ձերբակալության մասին և պահանջել են ազատ արձակել նրան:

«Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» ուժերը պահանջում են ազատ արձակել հունվարի 11-12-ը Բաթումիում և Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված կուսակցականներին։