
Քիմիական արտադրության համաշխարհային առաջատար BASF գերմանական կորպորոցիան Վրաստանում տեղական ներկայացուցչություն կհիմնի: Տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ այս առիթով հրավիրած տոնական ընդունելությանը: Ուրախ եմ, որ BASF ընկերությունն ըստ արժանվույն գնահատեց Վրաստանի մրցակցային ռազմավարական դիրքը և գործարար միջավայրը, որը Եվրասիական տարածաշրջանում լավագույններից է,-ասել է վարչապետը, նաև հույս հայտնել, որ BASF -ի գործունեությունը տարածաշրջանում արդյունավետ կլինի: Վարչապետն այն համոզմունքին է, որ ընկերության փորձն ուՎրաստանում նորարական գործարար միջավայրը համագործակցության հսկայական պոտենիցալ են:
BASF աշխարհի խոշորագույն քիմիական կորպորացիան նախորդ տարի նշել է ստեղծման 150-ամյակը: Կոնցեռնը դուստր ձեռնարկություններ ունի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, արտադրում է ավելի քան 7000 անուն արտադրատեսակ:
Լուսանկարները՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից