Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տարածաշրջանային ներկայացուցիչ Մաչեյ Չուրային։
Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի առաջնահերթ ոլորտների զարգացման ուղղությամբ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցության կարևորությունը։ Նշվել է, որ EIB-ի հետ համագործակցությունը կարևոր է ոչ միայն համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի, այլև Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման համատեքստում։
Քննարկվել են Վրաստանում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցության կարևորությունը այդ բարեփոխումների իրականացման առումով։ Ընդգծվել է, որ բարեփոխումների շարունակությունը Վրաստանի համար մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհն է։
Ուշադրություն է հրավիրվել EIB-ի վճռորոշ դերին համաճարակային և հետհամաճարակային շրջանում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել EIB-ին տարածաշրջանային ներկայացուցչին աջակցության համար։