«Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կոնգրեսմենները և սենատորները Վրաստանի իշխանություններին ուղղված նամակներում ի նկատի ունեն, որ եթե երկրում բարեփոխումներ չիրականացվեն, միջազգային համարժեք արձագանքը չի ուշանա, հետևաբար ընտրությունները լեգիտիմ չեն համարվի»,- «Ինտերպրեսնյուս» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան:
Նա նաև խոսել է այն մասին, թե ինչ պետք է ակնկալի Վրաստանն այն դեպքում, եթե նախընտրական շրջանը միջազգային չափորոշիչներին համապատասխան չանցկացվի և արևմտյան գործընկերների մոտ հարցեր առաջանան:
«ԵՄ-ն, իհարկե, շարունակում է աջակցել վրաստանյան բարեփոխումներին, սակայն չենք ուզում շարքային քաղաքացիների համար էլ ավելի վատթարացնել իրավիճակը: Օրինակ, առանց վիզայի ռեժիմը վերաբերում է Վրաստանի հասարակ քաղաքացիներին և ոչ քաղաքական գործիչներին: Չենք ուզում իրավիճակն ավելի «դրամատիկ» դարձնել: Չեմ սպասում ազատ վիզայի ռեժիմի չեղարկման սուր արձագանքի: Ընտրություններին կհետևենք, այնհուտև համապատասխան կարձագանքենք»,- հայտարարել է Գրեգորովան: