
Նոյեմբերի 4-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն, բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձյուն։
Գործակալության փոխանցմամբ, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը զգալի բարձրացման (հատկապես Գուրիա-Աջարիայի շրջանում), փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքների առաջացման ու ակտիվացման։