
Օդերևութաբանները Վրաստանում այսօր բարձր ջերմաստիճան են կանխատեսում:
Օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ, լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը օգոստոսի 19-ից Վրաստանում ջերմաստիճանի երկու-երեք աստիճանով անկում է կանխատեսում, թեև շոգ եղանակը կպահպանվի մինչև ամսվա վերջ։
Հատկանշական է, որ Վրաստանում մի քանի օր շարունակ զգալիորեն բարձր ջերմաստիճան է գրանցվել: