Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) փոխանցմամբ՝ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը (բացառությամբ միջբանկային վարկերի) 2023 թվականի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 317,70 մլն լարիով (0,71 տոկոսով, առանց փոխարժեքի ազդեցության՝ նվազել է 0,08 տոկոսով) և հունվարի վերջին կազմել 44,47 մլրդ լարի։
ԱԲ-ի տվյալներով` հաշվետու ժամանակահատվածում ազգային արժույթով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 189,93 մլն լարիով (0,77 տոկոսով), իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 127,77 մլն լարիով (0,63 տոկոսով):
«2023 թվականի հունվարի վերջին առևտրային բանկերը ռեզիդենտ իրավաբանական անձանց ազգային արժույթով վարկեր են տրամադրել 7,37 մլրդ լարիի չափով (նախորդ ամսվա համեմատ` 3,07 տոկոսով պակաս), իսկ միջազգային արժույթով` 12,37 մլրդ լարիի չափով (նախորդ ամսից 1,73 տոկոսով պակաս):
2023 թվականի հունվարին ռեզիդենտ տնային տնտեսությունների հատվածի վարկավորման ծավալն աճել է 0,55 տոկոսով կամ 130,95 մլն լարիով և հունվարի վերջի դրությամբ կազմել 23,79 մլրդ լարի»,- նշված է ԱԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ տվյալների՝ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 55,01 տոկոս, իսկ նախորդ ամսվա վերջի համեմատ` նվազել է 0,03 տոկոսային կետով (առանց փոխարժեքի ազդեցության՝ նվազել է 0,38 տոկոսային կետով):