Բանկերի դեմ բողոքների թիվն աճել է

Ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրային (կոմերցիոն) բանկերի նկատմամբ բողոքների թիվն աճել է գրեթե 47 տոկոսով։

Մասնավորապես, այս տարվա հուլիսին սպառողները բանկերի դեմ 2596 բողոք են ներկայացրել, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1767։

Բողոքների գլխավոր հնգյակը (2024 թվականի հուլիսի դրությամբ) այսպիսի տեսք ունի.

  1. Ընթացիկ հաշիվ/դեբետային քարտ — 1595 դիմում,
  2. Սպառողական վարկ — 331 դիմում,
  3. Վարկային քարտ — 123 դիմում,
  4. Ինտերնետ բանկ — 65  դիմում,
  5. Բիզնես վարկ — 56 դիմում։

Ըստ բողոքների բովանդակության՝ ներկայացված ամենաշատ բողոքները՝  1449-ը, վերաբերում են գործարքներին, որին հաջորդում է վարչարարությունը/սպասարկումը՝ 495 բողոք, պայմանագրի պայմանների հետ կապված պահանջները 3-րդ տեղում են՝ 247։

Ազգային բանկի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հուլիսին 2596 բողոքներից 1419-ը բանկերը համարել են անհիմն, 387-ը՝ հիմնավոր։ 781 դիմումի դեպքում վերանայումը դեռ շարունակվում է, 9 դիմումի դեպքում վերանայումն ավարտված է, հայցը համարվել է վավեր, սակայն խնդիրը չի լուծվել։

Նշենք, որ թեժ գիծն Ազգային բանկում գործում է 2011 թվականից։ Դրանից հետո կազմվում է նաև բողոքների վիճակագրություն: