
TBC բանկը տեղեկացնում և զգուշացնում է հաճախորդներին՝ հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին։ Ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում, խարդախության նպատակով բանկի անունից հաճախորդներին զանգեր են կատարվում, խոսում են ռուսերենով, պահանջում անձնական և բանկային տվյալներ։
TBC֊ ին կոչ է անում օգտատերերին չհանձնել անձնական տվյալներ, և նմանատիպ կասկածելի հեռախոսազանգի դեպքում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին ու կապ հաստատել TBC բանկի հետ։
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև Liberty Bank -ը։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր