Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան մեկնաբանելով կառավարության նախաձեռնությունը, ասել է, որ 600 000 քաղաքացու բանկային պարտքերից ազատելը ընտրակաշառք չի ենթադրում։
«Ունենք փաստարկ, որ նախաձեռնությունը նոր չէ․ այն երկար ժամանակ մշակման փուլում էր: Եթե որևէ կազմակերպություն հրաժարվի այս ծրագրի շրջանակներում համագործակցությունից, մենք չենք ստիպելու: Սա կամավոր է»,- հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ «Սև ցուցակում» գտնվող երկրի 600 000 քաղաքացիների բանկային պարտքերը կզրոյացվեն մինչև դեկտեմբերի 31-ը: