
Խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիայի համոզմամբ, այսպես կոչված «Սև ցուցակում» գտնվող 600 հազար քաղաքացիների պարտքերը զրոյացնելու մասին կառավարության որոշումը որևէ կերպ երկրի օրենքներին չի հակասում: Նրա համոզմամբ, վարչական ռեսուրսների օգտագործման մասին խոսք լինել չի կարող լինել․ սա մասնավոր բարեգործական քայլ է:
«Բիձինա Իվանիշվիլին կուսակցության («Վրացական երազանք»-ի) ղեկավարն է, սակայն տրվող գումարը մասնավոր ընկերությունից է: Օրենքն արգելում է վարչական և պետական ռեսուրսների օգտագործումը ձայներ հավաքելու նպատակով: Բանկային պարտքերի զրոյացումը տեղի է ունենալու «Քարթու» հիմնադրամի կողմից, որ վարչական ռեսուրսների օգտագործման հետ որևէ աղերս չունի»,-ասել է Բեսելիան։