Բալթյան երկրների պատժամիջոցները Իվանիշվիլիի նկատմամբ

Բալթյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի իխշող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի պատժամիջոցները հիմնականում ներառում են մուտքի արգելք: Պաշտոնյաների ցանկը հետևյալն է.

  • Բիձինա Իվանիշվիլի,
  • Վախթանգ Գոմելաուրի՝ ՆԳ նախարար,
  • Շալվա Բեդոիձե՝ ՆԳ փոխնախարար,
  • Իոսեբ Ճելիձե՝ ՆԳ փոխնախարար,
  • Ալեքսանդր Դարախվելիձե՝ ՆԳ փոխնախարար,
  • Իոսեբ Բութխուզի՝ ՆԳ փոխնախարար,
  • Զվիադ Խարազիշվիլի («Խարեբա»)՝ Հատուկ առաջադրանքների վարչության պետ,
  • Միլերի Լագազաուրի՝ «Խարեբա»-ի տեղակալ,
  • Միրզա Կեզևաձե՝ «Խարեբա»-ի տեղակալ,
  • Վաժա Սիրաձե՝ Պարեկային ոստիկանության պետ,
  • Թեիմուրազ Կուպատաձե՝ Քրեական ոստիկանության պետ:

Դեկտեմբերի 1-ին Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները հայտարարեցին, որ իրենց երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր «ճնշում են օրինական բողոքները Վրաստանում»։