Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդիի կիրճում շարունակվող «էկոտուրիզմի ենթակառուցվածքի» կառուցման դեմ պայքարը շարունակվում է: Կառուցապատման դեմ պայքարող երիտասարդները դատական հայց են ներկայացրել ընդդեմ Վրաստանի պահպանվող տարածքների գործակալության։
Նրանք պահանջում են չեղարկել պետության և մասնավոր ընկերության միջև կնքված պայմանագիրը, որի հիման վրա էլ սկսվել է շինարարությունը։ Նրանց կարծիքով, պահպանվող տարածքների գործակալությունը խախտել է օրենքը, երբ ընդհանուր օգտագործման գույքը 40 տարով վարձակալել է «Կանյոն 350» մասնավոր ընկերությանը՝ առանց բնակչության հետ համաձայնության և նրանց ներգրավման։
Ըստ պայքարող երիտասարդների՝ «արկածային ենթակառուցվածք» է կառուցվում բնության հուշարձանի կարգավիճակով տարածքում, և, ոչ թե էկոտուրիզմ՝ ինչպես պնդում է գործակալությունը։
Օրենքի համաձայն՝ պետությունը կարող է բնության հուշարձանը մասնավոր սեփականատիրոջը հանձնել միայն այն դեպքում, եթե սեփականատերը դրա համար ձեռք բերի էկոտուրիզմի և ռեկրեացիոն գործառույթ։ Սակայն, ըստ երիտասարդների՝ չնայած շինարարության մեկնարկին, գործակալությունը Բալդի կիրճի հաջորդ զարգացման և կառավարման ծրագիր չունի։
Ըստ շինարարության ընդդիմախոսների՝ հայցին կցվելու է գյուղի մոտ 350 բնակիչների կողմից ստորագրված միջնորդություն։
Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Կանյոն 350» ընկերությունը պետք է Բալդիի կիրճը դարձնի գրավիչ վայր զբոսաշրջիկների համար՝ մինչև 3 մլն լարի ներդրումով։ Կիրճում շինարարական աշխատանքները շարունակվում են ապրիլից։