
Վրաստանի Բակուրիանի հանգստավայրը փետրվարի 15-16-ին կհյուրընկալի «Բակուրիանոբա 2020»-ի հյուրերին: Բորջոմիի մունիցիպալիտետը լեռնադահուկային հանգստավայրի տոնը նշում է արդեն 48-րդ անգամ:
Գերատեսչությունը տեղեկացնում է՝ սպասվում են բազմաթիվ սպորտային խաղեր, մրցույթներ ու համերգներ:
Այս տարի Բակուրիանիի տոնը նորությամբ հանդես կգա՝ կպարգևատրվեն պատվավոր բակուրիանցիները: Նման ավանդույթ կա նաև մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի ընթացքում:
Երկօրյա տոնախմբությունը կեզրափակվի վրաց հայտնի կատարողների մասնակցությամբ կայանալիք գալա համերգով: