Բակուրիանիի զարգացման գործակալության ղեկավար Էկա Օրջոնիկիձեն ասել է, որ Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում առաջ եկած խնդիրների հիմնական պատճառը զբոսաշրջային աննախադեպ աժիոտաժն է։
«Ես չեմ հիշում Բակուրիանիում այդքան շատ հանգստացողներ և մեքենաներ: Արդյունքում իջել է նաև գազի և ջրի ճնշումը։ 12 տոննա կշռող աղբատար մեքենաները ժամը 1-ից մինչև 6-ը հավաքում են, սակայն օրվա ընթացքում կրկին մեծ քանակությամբ աղբ է կուտակվում։ Զբոսաշրջիկների աննախադեպ թվի պատճառով ամեն ինչ կաթվածահար է»,- bm.ge-ին տված հարցազրույցում ասել է Օրջոնիկիձեն։
Հատկանշական է, որ այս տարի սոցցանցի օգտատերերը դժգոհություններ են հայտնել կիլոմետրանոց խցանումների, վատ ճանապարհների և բարձր գների պատճառով։