Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ միասին ուսումնասիրել է Վրաստանի ձմեռային առողջարանային գոտիներից մեկում՝ Բակուրիանիում տեղակայված ավստրիական «Դոպելմայեր» ընկերության նոր ճոպանուղին, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրումներով, որն արժեցել է ավելի քան 5 միլիոն եվրո։
«Նոր ճոպանուղի 1 000 մետր երկարությամբ է, այն փակ տիպի է՝ քամուց և անձրևից պաշտպանելու համար, իսկ նպատակակետ հասնելու համար պահանջվում է 5-6 րոպե»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության՝ ճոպանուղիները կառուցել են LV Service և snowpro ընկերությունները։ Նոր ճոպանուղին կմիացնի Բակուրիանիի չորս լեռնադահուկային ուղիները (Միտարբին, Կոխտան, Դիդվելին և Տատրապոման):