Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոփիո Քացարավան:
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, եռակողմ համագործակցության հարցերն ու մարտահրավերները:
«Արդեն երկրորդ տարին է, որ այս ձևաչափով հանդիպումներ ենք անցկացնում։ Սա լավագույն հարթակն է երեք երկրների արտաքին հարաբերությունների կոմիտեների մասնակցությամբ՝ ընդհանուր հարցերի, մարտահրավերների, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների քննարկման համար: Այսօրվա հանդիպմանը համաձայնության եկանք, որ կշարունակենք աշխատանքները այս ձևաչափը զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ»,- գրում է պատգամավորը:
Նրա խոսքով, հաջորդ տարի նույնպես նախատեսվում է հանդիպում, որի ընթացքում կքննարկեն տարվա ընթացքում հասած արդյունքները: