«Անցյալ տարի Վրաստան կատարած այցի օրակարգում էր Գյանջայի (Գանձակի) դարպասը Ադրբեջանին վերադարձնելու հարցը», — հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։
Ըստ Քերիմովի՝ այցի ընթացքում այդ հարցը քննարկել են պետական համապատասխան կառույցների հետ։ Քերիմովի խոսքով, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջպետական հանձնաժողով։
«Բանակցությունները հեշտ չեն»,- ասել է Քերիմովը՝ ընդգծելով, որ Գանձակի (Գյանջա) դարպասը վերադարձնելու հարցում վրացական կողմի դիրքորոշումը հասկանալու համար դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղից էլ ասել են՝ դիմել մշակույթի նախարարություն։
Նշենք, որ ըստ առկա պատմական աղբյուրների՝ Դեմետրիոս I թագավորը, որ թագավորել է (1125-1156 թթ․), 1138-1139 թվականներին արշավել է Գանձակ, գրավել քաղաքը՝ ի նշան հաղթանակի վերցրել նրա դարպասները և որպես ռազմական ավար տեղափոխել Գելաթի վանք։ Գելաթում մինչ օրս պահպանվել է վրացական գրությամբ հատվածը։ Այն համարվում է միջնադարյան արվեստի գործ։ Պատրաստված է չուգունից և երկաթից՝ պատված զարդանախշերով և նկարներով։