Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը, գրում է BusinessPressNews-ը:
Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախնական տեղեկատվության փոխանակման մասին» օրենքի նախագիծը:
Քննարկումից հետո փաստաթուղթը քվեարկության է դրվել և ընդունվել։
Պատգամավոր Սամեդ Սեիդովը Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ համաձայնագիրը Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը բոլորովին նոր մակարդակի կհասցնի։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի խոսքով, նախագծին երեք երկրների մասնակցությունը միայն առաջին քայլն է, և մոտ ապագայում կներգրավվեն նաև Կենտրոնական Ասիայի երկրները։