Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածն արդեն 86 տոկոսով ավարտված է։
Դավիթաշվիլին նշել է, որ երկաթուղիների մրցունակության բարձրացման ուղղությամբ կարևոր նախագծեր են իրականացվում։
«Դրանցից հարկ է նշել երկաթուղու արդիականացման ծրագիրը, որն այս տարի ակտիվորեն ընթանում է և պետք է ավարտվի հաջորդ տարի։ Այս նախագիծը կվերացնի սահմանափակող խոչընդոտները և երկաթուղին էլ ավելի մրցունակ կդարձնի։ Դրան գումարվում է նոր երկաթուղային գիծը Բաքու-Թբիլիսի-Կարսի ուղղությամբ, որի նախագծի 86 տոկոսն արդեն ավարտված է»,- ասել է Դավիթաշվիլին։
Ի դեպ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին արդեն մի քանի տարի աշխատում է փորձնական ռեժիմով և պարբերաբար Ասիայից գնացքներ է տեղափոխում Եվրոպա։ Սակայն երկաթուղու շինարարությունն ընթանում է նախատեսվածից դանդաղ տեմպերով։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ 2021 թվականի վերջին նախագիծը կատարվել է 85 տոկոսով, իսկ էկոնոմիկայի նախարարի խոսքով` ավարտման մակարդակը հասել է 86 տոկոսի։