Հուլիսի 10-ին երկրորդ անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի աշխատակիցները կրկին գործադուլ են արել: Նրանց խոսքով, «Դեմիրոլ» ընկերությունը նրանց խոստացել է տալ 4 ամսվա աշխատավարձերը: Աշխատակիցները հուլիսի 9-ին աշխատել են մինչև կեսօր և տեսնելով, որ կրկին չեն ստանում աշխատավարձերը, ընդհատել են աշխատանքները և գործադուլ սկսել: Այս մասին հաղորդում է Sknews.ge-ն։
Աշխատակիցները հայտնել են, որ եթե հուլիսի 12-ին էլ չստանան իրենց աշխատավարձը, կգնան ընկերության Թբիլիսիի գրասենյակ և կպահանջեն իրենց աշխատավարձերը․
«Սա հսկայական միազգային նախագիծ է և 4 ամիս շարունակ մեզ խաբում և չեն տալիս աշխատավարձերը»:
«Դեմիրոլ» ընկերության ղեկավարի խոսքով, աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ օգոստոսի 1-ից Ախալցիխե-Մարաբդա հատվածում երկաթուղու շինաշխատանքները կփոխանցվեն «Փոլադ» ընկերությանը: Ըստ նրա, հին աշխատակիցների հետ կստորագրվեն նոր պայմանագրեր, եթե վերջիններս կցանկանան շարունակել աշխատել ընկերության համար: