Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Վրաստան է ժամանել շվեցարական Stadler առաջին ուղևորատար գնացքը։
Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է, որ գնացքն այս պահին Ախալքալաքի կայարանում է, երկաթգծի վրացական մասում փորձնական ռեժիմով է երթևեկում:
Ախալքալաքի երկաթգծի կայարանի տարածքում հետխորհրդային 1520 մմ տրամագծով երկաթգիծը միանում է եվրոպական 1435 մմ տրամագծով երկաթգծին: Stadler գնացքը երկու հատվածում էլ կկարողանա անխափան երթևեկել:
Երկաթգծով ուղևորատար երթուղու սահմանումը նախատեսվում է այս տարի, սակայն հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Ուղևորափոխադրման երթուղին գնել է Ադրբեջանը: «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղևորափոխադրումները սկսել 2019 թվականի երրորդ եռամսյակից:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը մեկնարկել է 2007–ին։