Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի տեղեկացմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով հունիսին փոխադրվել է 2,5 մլն տոննա նավթ։ Մայիսի համեմատ սա 100 հազար տոննայով նվազում է։ Հունիսին դեռևս արգելափակված էր արևմտյան երթուղու արտահանման խողովակաշարը։
Այս տարվա վեց ամսում ԲԹՋ և Բաքու-Սուփսայի խողովակաշարերով փոխադրվել է 15 մլն տոննա նավթ։ Բաքու-Սուփսա նավթամուղը գործել է միայն այս տարվա փետրվարին, և դրանով փոխադրվել է 100 հազար տոննա նավթ։ Խողովակաշարի շահագործող British Petroleum-ից հայտնել են, որ գազատարը կաշխատի միայն պայմանագրերի առկայության դեպքում։
ԲԹՋ խողովակաշարը Վրաստանի տարածքով անցնող կարևոր ռազմավարական օբյեկտներից է։
Վրաստանի նավթի և գազի կորպորացիան` միջազգային կոնսորցիումի հետ միասին, պատասխանատու է 1 768 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի վրացական հատվածի կառավարման համար, որն ամեն ամիս հրապարակում է փոխադրվող նավթի ծավալների վիճակագրությունը։