Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի արտահանումը 2022 թվականին կազմել է 224 մլն 388 հազար 520 բարել, հայտնում է BusinessPressNews-ը:
Տվյալների համաձայն, այս ցուցանիշը 2021 թվականին ԲԹՋ խողովակաշարով արտահանվել է 200 մլն 467 հազար 463 բարել նավթ: Այսպիսով, 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ԲԹՋ-ով նավթի արտահանման ծավալն աճել է 11,9 տոկոսով։
ԲԹՋ-ով արտահանվող նավթի ամենամեծ խմբաքանակը գրանցվել է 2022 թվականի նոյեմբերին, որը կազմել է 21 մլն 148 հազար 652 բարել, մինչդեռ ամենափոքր ծավալը՝ 13 մլն 581 հազար 125 բարել, փոխադրվել է փետրվարին։
Ի դեպ, 2006 թվականի հունիսի 2-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նավթամուղով արտահանված ավելի քան 4 միլիարդ բարել նավթով բեռնված 5 250 լցանավ (տանկեռ) լքել են Ջեյհանի տերմինալը:
Նշենք, որ նավթամուղի երկարությունը 1 768 կմ է։ 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանի, 1 076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։