Բաքու-Բաթումի չվերթն իրականացնող ադրբեջանական Buta Airways-ի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Embraer 190 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում ժամը 09:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ վայրէջքը եղել է արտակարգ, սակայն Buta Airways-ը չի հաստատում այս տեղեկությունը։ Նշվում է, որ վայրէջքի միակ պատճառը «Բաթումիի օդանավակայանի տարածքում վատ եղանակային պայմաններն են եղել»։