«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն Ռուսթավիում հանդիպել է աջակիցներին: Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, տեղացիների հետ հանդիպմանը Բաքրաձեն խոսել է շրջանի խնդիրների մասին: Կուսակցության տեղեկատվությամբ, Ռուսթավիում ամենացավոտ խնդիրն անգործությունն է և չաշխատող գործարանները:
«Ռուսթավին օրինակ է, թե ինչ ներդրումներ են անհրաժեշտ կատարել Վրաստանում ու որքան բան դրանք կփոխեն։ Քաղաքացիները, անպայման, պետք է օգտագործեն այս ընտրություններն ու ընտրեն նախագահի, որը չի նստի գրասենյակում ու իր ազդեցությունը, ռեսուրսն ու կապերը կօգտագործի ներդրումներ բերելու, աշխատատեղեր ստեղծելու, մարդկանց օգնելու և վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար»,- հայտարարել է Բաքրաձեն: