Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունից bpn.ge լրատվականին հայտնել են, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Լրացուցիչ մանրամասներ ԿԳԵՆ այս փուլում չի հայտնել, սակայն, հայտնի է՝ նախաձեռնության շուրջ արդեն քննարկումներ են եղել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բուհերի ռեկտորների հետ։
Ըստ տեղեկության՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, սպասում են նախարարության որոշմանը։ Նշենք, որ որոշ մասնավոր բուհեր տարբեր ուղղություններով բակալավրիատի 4-ամյա ծրագրի փոխարեն արդեն ունեն 3-ամյա ուսուցում:
Ի դեպ, տարվա հունվարի 23-ին Թբիլիսիի Կովկասյան համալսարանում ԿԳԵ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել ռեկտորների խորհուրդ։ Հենց այս հանդիպման ժամանակ կողմերը են քննարկել ուսման ժամկետը 4-ից 3 տարի կրճատելու հարցը։