Վրաստանում որոշ մասնագիտությունների գծով բակալավրիատը 3 տարի է, իսկ մագիստրատուրան՝ 1 տարի, այս մասին նշված է կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիի փետրվարի 28-ի նոր հրամանում:
Բակալավրիատի դեպքում փոփոխությունը վերաբերում է արվեստի, բիզնեսի և կառավարման նեղ ոլորտներին դասված կրթական ծրագրերին, իսկ մագիստրատուրայի դեպքում՝ գործարար վարչարարություն/կառավարում ծրագրերին:
Ըստ փոփոխության՝ արվեստի, բիզնեսի և կառավարման դասընթացները պետք է կազմեն առնվազն 180 կրեդիտ:
Ի դեպ, Վրաստանի բուհերում ուսանողները երկու կիսամյակ հաճախում են մեկ դասընթաց և յուրաքանչյուրում ստանում են 30-30, որը տարեկան 60 կրեդիտ է, իսկ չորս տարում՝ 240: Որոշ մասնագիտությունների գծով կրեդիտների նվազագույն քանակի կրճատումը նշանակում է, որ դրանք չորսի փոխարեն հնարավոր կլինի ուսումնասիրել երեք տարի։