
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին շինարարական աշխատանքները շարունակվում են:
Այս ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:
Տեղեկությունը տարածել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
- Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
- Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: